Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս 

ՔՊ-ին նվիրատվություններ արած պաշտոնյաների և գործարարների թոփ 10-յակը

Վերլուծական

Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր քաղաքական ուժը որևէ կերպ կախվածություն չի ունենալու մեծ բիզնեսից և գործարարներն այլևս ստիպված չեն ունենալու Բաղրամյան 26 ճամպրուկներով փող բերել: Ինչպես հասկանում ենք՝ ճամպրուկներով իշխանությանը փող բերելու կուլտուրան Նոր Հայաստանում փոխակերպվել է փոքր-ինչ այլ գործընթացի, օրինակ՝ քաղաքական կուսակցությանը նվիրատվություն կատարելով: Այս տեսանկյունից անչափ ուշագրավ է այն անձանց և կազմակերպությունների ցանկը, որոնք նախորդ տարվա ընթացքում ինչ-ինչ արտոնությունների դիմաց ՔՊ-ին միլիոնների հասնող գումարներ են փոխանցել:

2020 թվականին ՔՊ-ին 10 միլիոն դրամ նվիրաբերած անձանց շարքում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդին՝ Հրաչյա Շարոյանը։ Վերջինս «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է։ Սամվել Ալեքսանյանն էլ իր հերթին հետ չի մնացել՝ փոխանցելով 10 միլիոն դրամ:

«Քաղաքացիական պայմանագրին» 10 մլն դրամ նվիրաբերողներից է Սեմյոն Սուքիասյանը, որը «Սարդելա» ՍՊԸ-ի 19 տոկոս բաժնետեր է։ Այս ընկերությունը Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի (Tashir Group of Companies) երևանյան գրասենյակի հետ գրանցված է Տերյան 69 հասցեում։ 

ՔՊ-ին 10 միլիոն դրամի նվիրատվություն կատարածներից մեկի՝ Արթուր Պողոսյանի անունը կապվում է  Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավոյի» անվան հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 5-ական միլիոն դրամ են փոխանցել նաև Գոհար Մուրադյանը և Գաբրիել Ջեմբերջյանը։ Վերջինս «Փյունիկ հիմնադրամի» հիմնադիր (Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լևոնի Սարգսյանի հետ համատեղ) և Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 

Իշխող կուսակցության նվիրատուների ցանկում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որոնք նվիրաբերել են մեկական միլիոն դրամ։ 

ՔՊ-ին 500 հազար դրամ է փոխանցել նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցող իտալական «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևը։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի աշնանը, ընկերությունը իշխանության հետ վերջնական համաձայնության էր եկել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցելու հարցում։ Կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2019-ին։ 

Հարավկովկասյան երկաթուղին ՔՊ-ին փոխանցել է 3 միլիոն դրամ, «Յունիքոմփ» ընկերությունը՝ 1․5 միլիոն դրամ, ՄԱՊ գինու և կոնյակի գործարանը՝ մեկ միլիոն դրամ, Պռոշյանի կոնյակի գործարանը՝ 500 հազար դրամ:

ՔՊ-ին 5 միլիոն դրամ է նվիրաբերել նաև «Թի Էս Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը 2020-ի դեկտեմբերին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում երեք տարով արդյունաբերական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն է ստացել։

Հինգ միլիոն դրամ նվիրաբերողների շարքում է նաև «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն, որը Ծաղկաձորում «Ալվինա» բնակելի համալիրի (ԱԱ) վերակառուցման աշխատանքների թույլտվություն էր ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ինչպես տեսնում ենք՝ որոշ գործարարները ՔՊ-ին գումարներ փոխանցելուց հետո զգալիորեն բարելավել են իրենց գործերը` ստանալով լուրջ արտոնություններ կառավարությունից: Իսկ ՔՊ-ական պաշտոնյաները, ովքեր հարստացրել են ՔՊ գանձարանը, կարծես թե, նոր Աժ-ում և կառավարությունում յուղոտ պաշտոնների ակնկալիքներ ունեն: Թե այլ կերպ ինչպես է լինում կոռուպցիան՝ դժվար է ասել...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. Բեսենթ
Ամենադիտված