Թուրքիա։ 20 տարվա կալանքի կիրառում հեղաշրջման փորձ կատարողների նկատմամբ
ԱՐԽԻՎ
Այսօր կկայացվի թուրքական բանակի մի քանի հարյուր սպաների վճիռը, որոնք մեղադրվում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։Մեղադրանքը հաստատում է, որ «Կուվալդա» գործողությունը համարվում է երկրում ռազմական հեղաշրջմանն ողղված դավադրություն։
Մեղադրյալները հերքում են առաջ քաշված մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ մի դավադրություն էլ չի եղել և «Կուվալդա» գործողությունը ընդհամենը իրենից ներկայացնում էր զորավարժություն։
Թուրքիայի զինված ուժերը մի քանի տասնամյակ է ինչ իրենց համարում են երկրի աշխարհիկ սահմանադրության երաշխավոր։
Նրանք երեք հեղաշրջում են իականացրել 1960-ից մինչև 1980 թվականները ընկած ժամակահատվածում և ունեն երկրում իշխող արդարություն և զարգացում կուսակցության դեմ ելնելու հին պատմություն, որը ղեկավարում է երկրի վարչապետ Ռեջիպ Թայիպ Էրդողանը։
Դատախազությունը պահանջում 365 մեղադրյալների նկատմամբ կիրառել 20 տարի ազատազրկում։ «Կուվալդա» գործողության դատավարությունը ավարտվել է չորեքշաբթի Սիլիվրի քաղաքում, որը գտնվում է Ստամբուլի մերձակայքում։ Նիստի ընթացքում Թուրքիայի Առաջին բանակի նախկին գեներալ Դողան Չետին անվեանել է երկամյա դատական գործընթացը «անարդար և անօրինական» ։Չետինը համարվում է 2003 թվականին պետական հեղաշրջման կազմակերպիչն ու ներշչողը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)