Բրիտանացի դիվանագետները Պետերբուրգում մասնակցել են գեյ-երեկույթին
ԱՐԽԻՎ
Շվեդիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի դիվանագետները Սանկտ Պետերբուրգում կազմակերպած փակ երեկույթի ժամանակ քննադատել են միասեռականության քարոզումը արգելող օրենքը. գրում է ռուսական Взгляд-ը:
Ընդ որում, Մեծ Բրիտանիայի գլխավոր կոնսուլ Հարեթ Ուորդը պատմել է, որ իր երկրում 20 տարի առաջ գոյություն է ունեցել համանման օրենք: «Մինչև 1941թ. ՆԳՆ-ում չէին կարող աշխատել համասեռամոլներ: Առավել վաղ՝ մինչև 1967թ., համասեռամոլներին հանցագործների նման բանտ էին նստեցնում: Այժմ իրավիճակը փոխվել է ողջ Եվրոպայում: Հուսամ, որ Ռուսաստանում նույնպես կհետևեն եվրոպական արժեքներին և ոչ ոքի չեն հետապնդի սեռի և սեռական կողմնորոշման պատճառով»։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Սանկտ-Պետերբուրգում ուժի մեջ է մտել օրենք, որով նախատեսվում է տուգանք վճարել ոչ ավանդական սեռական կողմնորոշման և անչափահասների հետ սեռական հարաբերությունների խրախուսման համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)