Բենգազիում ցուցարարները գրոհել են իսլամիստների ռազմական բազայի վրա. կա 3 զոհ
ԱՐԽԻՎ
Լիբիական Բենգազի քաղաքում ուրբաթ օրը երեկոյան հարյուրավոր ցուցարարներ գրոհել են և գրավել Անսար ալ-Շարիա արմատական իսլամիստական խմբավորման ռազմական բազան։ Զինյալների հետ բախման արդյունքում զոհվել է երեք ցուցարար: Միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բանակային զորամասի շտաբի մոտ։ Վիրավորվել է 20 մարդ։
Այդ հարձակումը հաջորդել է իսլամիստների գործողությունների դեմ հանրահավաքին, որոնք վերջերս ուղղակիորեն գրավել են քաղաքը: Սկանդալային «Մուսուլմաների անմեղությունը» ֆիլմից հետո աշխարհում սկսվել է բողոքի ալիք։ Բենգազիում հանրահավաքին մասնակցել է մոտ 30.000 մարդ։ Քաղաքացիները հայտարարում են, որ արմատականների ռազմական բազաները պետք է անցնեն բանակային զորամասերի ենթակայության տակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում զինված խումբը հարձակվել էր ԱՄՆ հյուպատոսության վրա, այրել այն և սպանել չորս ամերիկացու՝ այդ թվում ՝ Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)