ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանի նախագահը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը և Սիրիայի կոնֆլիկտը
ԱՐԽԻՎ
Սիրիական կոնֆլիկտի մարդկային հետևանքները և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, հանդիսանում էին կիրակի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինէժադի միջև կայացած բանակցությունների կենտրոնական քննարկման թեմաները. գրում է ИТАР-ТАСС-ը։
«Գլխավոր քարտուղարը ուշադրություն դարձրեց տարածաշրջանի համար ծանր հետևանքների վրա, որոնց կարող է հանգեցնել Սիրիայում գնալով վատթարացող իրավիճակը։ Նա մատնանշել է նաև դրա կործանիչ հումանիտար ազդեցությունը»,-նշվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում Բան Կի Մունը կոչ է արել Իրանին «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ միջազգային հանրությանը համոզելու համար, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում»։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանը կշարունակի կառուցողական դեր կատարել միջազգային հարաբերություններում՝ Չմիացման շարժման՝ իր նախագահության ընթացքում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)