ՄԻՊ-ը տեղյակ չէր
ԱՐԽԻՎ
Այսօր լրատվամիջոցներում տարածվեց մի տեղեկություն, ըստ որի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված կալանավոր Արտակ Ճաղարյանն արդեն վեց օր է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել։ Lurer.com-ը կապ հաստատեց ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանի հետ՝ պարզելու, թե ինչ արձագանք է տվել ՄԻՊ-ը դեպքի վերաբերյալ։
Խոսնակը Lurer.com-ին պատասխանեց, որ ՄԻՊ-ի թեժ գծին դեռ զանգ չի եկել և այդ մասին պաշտպանի գրասենյակում անտեղյակ են։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՄԻՊ-ն այցելի հացադուլավորին, խոսնակն ասաց. «Եթե ինքը կարողանա զանգել մեր թեժ գծին, արձագանք կտրվի, բայց ես հենց հիմա կփոխանցեմ մեր արագ արձագանքման խմբին, որպեսզի նրանք այցելության գնան կալանավորին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան