Մոլեռանդ մահմեդականները հավաքագրվում են արքայազն Հարրիի սպանության համար
ԱՐԽԻՎ
Իսլամիստները Միացյալ Թագավորությունում հավաքագրում են բրիտանական մոլեռանդ մահմեդականների՝ սպանելու համար արքայազն Հարրիին, ով ներկայումս զինվորական ծառայություն է անցնում Աֆղանստանում. գրում է ИТАР-ТАСС-ը։
Այս մասին Daily Star պարբերականին տված հարցազրույցում հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Կարի Յուսեֆա Ահմադին։ Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիայում ծնված հարյուրավոր մահմեդականներ պատրաստ են միանալ Աֆղանստանի արմատական իսլամիստներին։ Այնտեղ նրանք հատուկ պատրաստություն կանցնեն, որից հետո պատրաստ կլինեն հարձակում գործել թագավորական ընտանիքի անդամի վրա։
«Մենք մեր տրամադրության տակ հազարավոր կամավորներ ունենք ամբողջ աշխարհից, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալ Մուհամմեդ մարգարեի համար։ Արքայազնին սպանելը մեր նպատակն է։ Բրիտանական և ամերիկյան զավթիչներին ոչ ոք չի կանչել Աֆղանստան։ Նրանք պետք է հեռանան»,- ասել է նա։
Աֆղանական ծայրահեղականներն արդեն ձեռնարկել են արքայազնին սպանելու փորձեր։ Վերջին հարձակումը տեղի է ունեցել 10 օր առաջ։ Սակայն այդ ժամանակ արքայազնը գտնվել էր հարձակման վայրից երկու կիլոմետր հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)