Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմից Պուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ «20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում Հիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներում Նավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել է Եվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինի Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս 

Fact Check. Փաշինյանի կտրուկ շրջադարձը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Վերլուծական

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ավելի ու ավելի համառորեն են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, երեկ էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով մեսիջներ է հղել Թուրքիայի վարչապետ Էրդողանին և առաջարկել հանդիպում կազմակերպել: Ինքը` Նիկոլ Փաշինյանը, տվյալ հարցի վերաբերյալ որպես ընդդիմադիր պատգամավոր արտահայտել է բավական հետաքրքիր տեսակետ:

Դիցուք՝ 2010 թվականին Փաշինյանին պատկանող թերթը ուշագրավ հոդված էր տպել՝ «Մտքերի թուրքական ընթացք» վերնագրով: Ցիտենք մի հատված. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սերժանտական տարբերակը առայժմ միայն նվաստացում կամ նվաստացման պոտենցիալ է ստեղծում Հայաստանի համար: Վերջին այդպիսի վտանգը թաքնված է այն տեղեկատվության մեջ, թե թուրքերը քննարկում են սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի ռազմամարդասիրական զորավարժությունների կազմակերպման նպատակով մի քանի օրով բացել հայ-թուրքական սահմանը: Առաջին հայացքից լավատեսական թվացող այս տեղեկատվության պարզաբանումը հերթական անգամ նվաստացման զգացողություն է առաջացնում, որովհետեւ պարզվում է, որ այդ մի քանի օրով բացվող սահմանով Հայաստան են մուտք գործելու թուրք զինծառայողներ եւ տեխնիկա: Այդ դրվագը առավել սուր բովանդակություն է ստանում ոչ այնքան պատմական անցյալի, որքան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության կարճ պատմության ընթացքում գրանցված մի քանի անցքերի պատճառով: Թուրքական դիվանագիտությունը, ահա, նոր որոգայթն է մտմտում Հայաստանի համար. եթե պաշտոնական Երեւանը համաձայնվի մի քանի օրով սահմանը բացելու տարբերակին, թուրքական զինված ուժերի ներկայացուցիչները Աթաթուրքի դրոշի առաջնորդությամբ կհատեն Արաքսը եւ կմտնեն Հայաստանի Հանրապետություն»: 

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այս մասին 2017 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել էր՝ հարաբերությունների կարգավորման այսօրվա կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Ղարաբաղի հարցի հետ կապված, որովհետև հարցը դիտարկում են փաթեթի մեջ. «Համաձայնեք՝ երկու անկախ երկրների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի գործողություններին՝ Փաշինյանն ընդգծել էր, որ մենք պետք է չզբաղվենք ինքնախաբեությամբ. «Ակնհայտ է, որ Էրդողանի քաղաքական քայլերը և գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան այդ ոլորտում իր դիրքորոշումը կփոխի: Մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք, և այնպիսի հույսեր չփայփայենք, որոնք կոնկրետ փաստով հիմնավորված չեն»,-ասել էր նա:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, մեղմ ասած, քննադատորեն էր մոտենում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությանը: Վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի հայացքները կտրուկ փորձվեցին նաև այս հարցում: Պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը՝ մայիսի 10-ին, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ
Ամենադիտված