Էդմոն Մարուքյանի նախընտրական ռևերանսները Փաշինյանին
ՎերլուծականԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր անչափ ուշագրավ գրառում է կատարել, որում փաստացի տողատակային աջակցություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին և վերջինիս թիմին: Հաշվի առնելով, թե ինչպիսի հանրային պրեսինգի տակ են հայնտվել իշխանությունները՝ ամսի 21-ին սպասվող գունագեղ տոնակատարություն անցկացնելու համար, Մարուքյանը այսօր որոշել է օգնության ձեռք մեկնել վերջիններիս և հայտարարել է, որ եթե իշխանությունները զերծ մնային անկախության 30-ամյակը նշելուց` նրանց նորից թուրք ու դավաճան էին անվանելու:
Հետաքրքիր է, որ նման գրառում Մարուքյանը անում է Վանաձորում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Սակայն, այդ ընտրությունների փաստը կարող է բացատրել արտախորհրդարանական ընդդիմություն համարվող գործչի նման պահվածքը; Մարուքյանի ռևերանսները փորձ են շահելու Փաշինյանի սիրտը՝ Վանաձորում ԼՀԿ-ին ավագանու կազմում տեղավորելու ցանկությունից դրդված: Մարուքյանը, իհարկե, հասկանում է, որ քաղաքապետի պաշտոն նրան չեն տա, ՔՊ-ն այդ քաղաքական պոստը ատամներով է պահելու, սակայն լոյալ ընդդիմադիրներ ավագանու կազմում չեն խանգարի և հենց այդ առաջարկն էլ պարունակում է՝ Մարուքյանի այսօրվա գրառման տողատակը: