Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը 

Աստղագուշակ՝ սեպտեբերի 26-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Օրը հազիվ թե առանց թեժ վեճերի անցնի: Բայց դրանք սովորաբար օգտակար կլինեն, կօգնեն եթե ոչ ճշմարտությունը գտնել, ապա գոնե մոտենալ նրան: Դուք կաշխատեք պաշտպանել ձեր տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով, շրջապատողներն էլ շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:

Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարին վերաբերող հարցերում հակված կլինեք թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Խոյերին: Վերջին շրջանում բարդ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ՑՈՒԼ. Հրաշալի օր է հանգստի համար: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, հետաձգեք հոգնեցնող գործերը: Միապաղաղությունից շեղվելը ձեզ չի խանգարի, և դրանում կօգնեն ոչ մեծ ուղևորությունը կամ գեղատեսիլ վայրերով զբոսանքը: Շատ Ցուլերի անսովոր հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար:

Դուք բոլորի հետ կաշխատեք բարեհամբույր լինել, կխուսափեք վեճերից ու կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Հենց ձեր շնորհիվ կհաշտվեն մարդիկ, որոնք երկար ժամանակ է վիճել էին: Կարող են լուծվել ընտանեկան խնդիրները

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, չեն լսում նույնիսկ ամենահիմնավոր փաստարկները: Կարող եք քննարկել հեռու ապագային վերաբերող հարցերը: Այսօր ընդունված որոշումները կօգնեն արագ հասնել կարևոր նպատակին:

Շատ Երկվորյակներ այսօր հաջող գնումներ կանեն: Նշանի ներկայացուցիչները անսխալ կընտրեն իրեր, որոնք կուրախացնեն և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չհուզվելը: Դուք հակված կլինեք սրտին մոտ ընդունել իրադարձությունները, որոնք շուտով պարզապես կմոռացվեն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրն սկսեք կարևոր գործերից: Առավոտը հարմար է բարդ հարցերը լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք էներգիայով լի ու համառ կլինեք: Հազիվ թե հայտնվի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ է ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Դուք կաշխատեք ուրախացնել մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԱՌՅՈՒԾ. Այսօր դուք սովորականից ավելի կասկածամիտ կլինեք, կփորձեք ստուգել ստացվող ցանկացած տեղեկատվություն: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ կարողանա մոլորության մեջ գցել կամ օգտագործել՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Պարզ կդառնա, թե ով է ձեզ հետ անկեղծ ու ազնիվ եղել, իսկ ով է փորձել խորամանկել: Այսօր ընդունած որոշումները շատ Առյուծների կօգնեն խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:

Օրը հարմար է մտերիմների հետ կարևոր բաների մասին խոսելու համար: Հիմա դուք լավ կհասկանաք իրար, փոխզիջումային տարբերակներ կգտնեք, չեք վիճի մանրուքների պատճառով: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել:

ԿՈՒՅՍ. Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, շատ բան հաջող կդասավորվի: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը, նախաձեռնող լինելը. դուք աջակցություն կստանաք: Աշխատանքի և ուսման հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին:

Տնային գործեր սովորականից շատ կլինեն: Բայց դրանք այսօր հազիվ թե շատ հոգնեցնող ու ձանձրալի թվան: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԿՇԵՌՔ. Դուք գործունյա և համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից ու կհասնեք դրան, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կկարողանաք արագ սովորել այն, ինչ կարող է պետք գալ:

Բայց նույնիսկ ձեզ է հանգիստ պետք: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի հոգսերից շեղվելու, ինչ-որ հաճելի ու ոգեշնչող բանով զբաղվելու համար:

ԿԱՐԻՃ.Օրն արժե նվիրել օգտակար ու կարևոր գործին: Դուք վաղուց դրված նպատակին հասնելու, շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ կհասցնեն գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլև օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց, ժամանակին կնկատեն ուրիշների սխալներն ու կփորձեն ուղղել դրանք:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը՝ հաճելի, ուրախ խառնաշփոթի մեջ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չծրագրված այցեր, ընտանեկան իրադարձություններ, որոնք տրամադրություն կբարձրացնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հրաշալի օր է, որը դուք կփորձեք ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր անցկացնել: Հնարավորություն կունենաք լինելու անսովոր վայրերում, ծանոթանալու ձեր հին ծանոթներից տարբերվող մարդկանց հետ: Շատ բաների նորովի կնայեք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչի մասին նախկինում չեք էլ մտածել:

Նույնիսկ բարդ գործերից արագ գլուխ կհանեք: Այդ հարցում կօգնեն ոչ միայն փորձը, այլև ինտուիցիան: Քանի դեռ մյուսները տեղում դոփում են, դուք կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անմոռաց կանցնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Անհանգիստ օր է: Կթվա, թե պիտի հազար ու մի բան հասցնեք, ընդ որում՝ անհասկանալի կլինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Մեկ ուրիշը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, իսկ դուք հրաշալի գլուխ կհանեք: Ձեր դիտողունակությանը միայն նախանձել կարելի է, հաճախ դուք կնկատեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է:

Օրվա երկրորդ կեսը կզարմացնի տարօրինակ պատահարներով, լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններով: Տեղի կունենա հենց այն, ինչի մասին գաղտնի երազում էիք: Աստղերի աջակցության շնորհիվ կկարողանաք իրագործել մտերիմ մարդու վաղեմի երազանքը:

ՋՐՀՈՍ. Ձեզ հաջող օր է սպասվում, որը միանման լավը կլինի և՛ կարևոր հարցերը լուծելու, և՛ առօրյա գործերի համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են անսովոր առաջարկներ: Սկզբում դրանք բավական տարօրինակ կթվան, բայց դա մերժելու պատճառ չպիտի դառնա:

Հարմար օր է գնումների համար: Հետաքրքիր է, որ դուք հաճախ կընտրեք ոչ այն, ինչ ծրագրել էիք ու ընդհանրապես չեք զղջա դրա համար: Չեն բացառվում նվերները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

ՁԿՆԵՐ. Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հրաշալի հանգստանալու, ուժերը վերականգնելու և ապագայի մասին մտածելու հնարավորություն կտա: Ձեզ մոտ լավ կստացվի ծրագրեր կառուցելը, դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, ամպերում չեք սավառնի, զուր հույսեր չեք կապի: Այն, ինչը նախկինում անհավանական էր թվում, հնարավոր կդառնա ձեր գործնական ու խելամիտ լինելու շնորհիվ:

Ուսումն ամեն անգամ հեշտությամբ չի տրվի, չի բացառվում ինչ-ինչ հարցեր ստիպված լինեք մի քանի անգամ վերանայել: Բայց դուք համբերատար կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ վստահ չեք հրաշալի արդյունքի վրա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը․ ԿԳՄՍ նախարարFREYJA-ի մեկ հրթիռը կարժենա 1 մլն եվրոյից պակաս․ Ուկրաինան պատրաստվում է փորձարկումներինՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին պետք է համաձայնի նաև ՄոսկվանԳերմանիային այս ձմռանը գազի պակաս է սպառնում․ պահեստարանները լցված են ընդամենը 61%-ովՄեծ Բրիտանիան 10 երկրի մասնակցությամբ ռազմածովային նոր դաշինք է ստեղծում՝ Ռուսաստանի ակտիվության աճի ֆոնին
Ամենադիտված