ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է զրահաբաճկոններ գնել դիվանագետների համար
ԱՐԽԻՎ
ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է կտրուկ միջոցներ ձեռնարկել այն ռուս դիվանագետների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ, ովքեր ծառայում են բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակում գտնվող երկրներում։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է «Известия»-ն։
Անվտանգության միջոցների խստացումը պայմանավորված է ինչպես որոշ երկրներում տիրող քաղաքական բարդ զարգացումներով, այնպես էլ ահաբեկիչների ակտիվ գործունեությամբ ու բնական աղետների հաճախականությամբ. ասված է հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ առավել բարդ սոցիալ-քաղաքական զարգացումներ ապրող երկրներում ռուս դիվանագետների անվտանգության ապահովմանը կմասնակցնեն նաև տեղական իրավապահ ուժերը և ռուսական մասնավոր թիկնապահական կազմակերպություններ։ Բացի այդ՝ ԱԳՆ-ի աշխատակիցները երկրագնդի «թեժ կետերում» կունենան իրենց զրահապատ փոխադրամիջոցներն ու զրահաբաճկոնները։
Վերջին ամիսների ընթացքում օտարերկրյա դիվանագետների վրա հարձակումներն առավել հաճախ են դարձել Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի երկրներում, որի արդյունքում Լիբիայում զոհվել էր ԱՄՆ-ի դեսպանն իր աշխատակիցների հետ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)