ՄԱԿ-ի հանձնակատարը կայցելի Չինասան և Ռուսաստան
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ի և «Արաբական երկրների լիգայի» Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին կայցելի Ռուսաստան և Չինաստան:Այցի նպատակը երկու երկրների ղեկավարների հետ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելն է։ Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
ИТАР-ТАСС-ի տեղեկությունների համաձայն՝ Պեկինն ու Մոսկվան երեք անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևը։ Այն Դամասկոսի հանդեպ սպառնալիքներ էր պարունակում: Իսկ Դամասկոսի վրա ճնշումներ գործադրելու անհրաժեշտություն են տեսնում արևմտյան երկրները: Եթե Ռուսաստանն ու Չինաստանը միանան այս բանաձևին, այն լավ ազդեցություն կունենա Սիրիայում իրավիճակի կարգավորման վրա. նշել է նա:
Լահդար Բրահիմին իր խոսքում նշել է նաև, որ Սիրիական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելն անհնար է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)