Ո՞ր «կարևորագույն» խնդրի լուծմանն է կառավարությունը 11 միլիարդ դրամ հատկացրել
ՎերլուծականԹեև իշխանությունները խոստանում էին նվազեցնել սեփական պարգևավճարները, սակայն, տեսնում ենք, որ իրականում տեղի է ունեցել հակառակ գործընթացը. 2022 թվականի բյուջեով իշխանությունները իրենց շուրջ 11 միլիարդ դրամի պարգևավճար են դուրս գրել: Եթե 2021 թվականի բարձր պարգևավճարները պաշտոնյաները բացատրեցին նրանով, որ բյուջեն կազմվել էր մինչ պատերազմը և շատ ու շատ հանգամանքներ հաշվի չէին առնվել, ապա հարց է առաջանում, իսկ հետպատերազմյան երկրում, որտեղ սուր կերպով դրված է սոցիալ-տնտեսական հարցը, որտեղ գումար չկա պետպատվերի կամ նպաստներ ու թոշակներ բաժանելու համար, ինչո՞ւ շատ ու շատ հանգամանքներ հաշվի չեն առնվել:
Օրինակ՝ ԱԻՆ-ին կառավարությունը որոշել է տրամադրել 12 միլիարդ դրամ: Այսինքն՝ ընդամենը մեկ միլիարդով ավել, քան իրենց պարգևավճարներին: Այս հանգամանքը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Փաշինյանի համար սեփական թիմակիցների լոյալությունը ամեն գնով պահպանելը շատ ավելի կարևոր է, քան հպարտ քաղաքացիների կյանքը և բարօրությունը...