Երթուղային տաքսիների անմխիթար վիճակը
Հարցումներ
Մեր օրերում երևանյան հասարակական տրանսպորտը չի դադարում քաղաքացիներին անհարմարություններ պատճառել: Այս մասին բազմիցս գրվել և խոսվել է, սակայն սայլը տեղից չի շարժվում. պատասխանատու կառույցը խնդիրը շարունակում է մատնել անուշադրության։ Lurer.com-ի հարցախույզի այսօրվա թեման նույն ծամծված, բայց անլուծելի խնդիրն է։ Հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիները միանշանակ իրենց դժգոհությունն են արտահայտում տիրող իրավիճակից և ակնկալում խնդրի անհապաղ լուծում։
Կարծես արդեն սովորական է դարձել ոտքի վրա կամ նախատեսվածից շատ մարդկանց տեղավորած տրանսպորտով երթևեկելը։ Հասարակությանը արդեն հոգնեցրել է 21-րդ դարին անհամապատասխան կենսակերպը: Կար ժամանակ, երբ օրենքով արգելվեց «կանգնած ուղևոր» փոխադրելը, սակայն օրենքը մոռացվեց այնքան շուտ, ինչքան հրատապ այն ընդունվեց, քանի որ տրամաբանական չէր այդ օրենքի կիրառումն այն դեպքում, երբ բացակայում են համապատասխան քանակությամբ տրանսպորտային միջոցները:
Տեսանյութը պատրաստվել է մի նպատակով՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել առկա խնդիրը։
Պատրաստեցին Նելլի Ավետիսյանը և Հրաչ Պողոսյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան