ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են․ Պուտին (տեսանյութ)
ՀրապարակումներՌուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման երաշխավորն են։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։
«ՌԴ խաղաղապահ ուժերը հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է: Նրանց օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների փոխադրում, ականազերծում, վերակագնվում են կենսաապահովման համակարգերը, տրամադրվում է բուժօգնություն»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ «վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»։