Իրաքի արխիվի ղեկավարն ուզում է կնքել Սադամ Հուսեյնին վերաբերող փաստաթղթերը
ԱՐԽԻՎ
Սադամ Հուսեյնի գաղտնի ոստիկանության տարածած ահաբեկչությունը շարունակում է ապրել միլիոնավոր զեկույցներում. գրում է Agence France Presse-ը։
Սակայն Իրաքի ազգային արխիվի ղեկավար Սաադ Իսկանդերը կարծում է, որ այդ փաստաթղթերը բավականին երկար են օգտագործվել և մղում են մի օրենք սահմանել, որը կքրեականացնի դրանց բացումն առանց այն մարդկանց համաձայնության, որոնց դրանք վերաբերում են։
Դա «սարսափելի բռնապետություն էր, որ վերահսկում էր կյանքի բոլոր ոլորտները ոչ միայն ահաբեկչության, այլև՝ փաստաթղթղերի և լրտեսության միջոցով»։
Սադամ Հուսեյնի անկումից տասը տարի անց այս փաստաթղթերը դեռ խնդիրներ են առաջացնում։
«Մամուլում հրապարակված որոշ փաստաթղթերում նշվում էին մահապատժի ենթարկված մարդկանց անունները։ Զոհերի անունները թաքցվում էին։ Մենք իրավունք չունենք հրապարակել զոհերի կամ հանցագործների անունները»։
Այսպիսով, Իսկանդերը մշակել և ներկայացրել է օրենքի նախագիծ, որը, խորհրդարանի կողմից ընդունվելու դեպքում, կքրեականացնի Սադամի ժամանակաշրջանին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը՝ առանց այն մարդկանց համաձայնության, որոնց դրանք վերաբերում են։
Մինչ որոշները աջակցում են Իսկանդերի նախաձեռնությանը, Լրագրողական ազատությունների դիտորդը նշում է. «Լուռ մնալը հանցագործություն է։ Հանցագործությունն այդ փաստաթղթերը չհրապարակելն է»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)