Ի՞նչ «դաս» է քաղել ՔՊ-ական պատգամավորը Սերժ Սարգսյանից և Առաքել Մովսիսյանից
ՎերլուծականՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, խոսելով Գորիս ուղարկված ոստիկանական ուժերի մասին, հայտարարել է՝ «Լավ ենք արել, որ ուղարկել ենք»: Տպավորություն է, որ վերջինիս մոտ ՀՀԿ-ի սինդրոմ է զարգանում: Չէ՞ որ հենց ՀՀԿ կարկառուն դեմքերն էին հայտարարում, որ իրենք են իշխանություն, հետևաբար կանեն ինչ կուզեն: Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինչքան կուզեն, այնքան էլ կխփեն, հայտնի Առաքել Մովսիսյանը հայտարարում էր՝ ինչ կուզի կանի: Այսինքն՝ մեր դեմ խաղ չկա մտածողությունը ՀՀԿ-ից փոխանցվել է հեղափոխական իշխանության ներկայացուցիչներին: Այս ամենն էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ հիշում ենք, որ հեղափոխական թիմի իրականացրած հեղափոխության հիմքում ընկած էր հենց այդ մտածողության արմատախիլ անելու ցանկությունը: