ԱՄՆ-ի և Արաբական պետությունների լիգայի միջև ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր»
ԱՐԽԻՎ
ԱՄՆ –ը և Արաբական պետությունների լիգան ստորագրել են համաձայնագիր իրենց միջև երկխոսության ակտիվացման մասին. գրում է Радио Свобода-ն։
«Փոխըմբռնման հուշագիր» կոչված փաստաթուղթը Նյու Յորքում ստորագրել են ԱՄՆ-i պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին։
Ալ Արաբին ողջունել է համաձայնության ստորագրումը՝ նշելով տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին ԱՄՆ-i մասնակցությունը։
Երկխոսության խորացման մասին փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ-ում նկարահանված հակամահմեդական ֆիլմի հետևանքով մահմեդական աշխարհում ծագած բողոքի ցույցերի լույսի ներքո։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)