Վրաստանի ՆԳՆ-ը հրապարակել է ընդդիմությունը վարկաբեկող հերթական նյութերը
ԱՐԽԻՎ
Վրաստանի ՆԳՆ-ը տարածել է ընդդիմության ներկայացուցիչների՝ օտարերկրյա քրեական աշխարհի հետ ունեցած կապը հաստատող հերթական նյութերը: Այս անգամ նյութն անդրադառնում է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներ Կախի Կալաձեին և Գուբազ Սանիկիձեին:
Նյութերը պարունակում են մի քանի դրվագներ, այդ թվում՝ աուդիոձայնագրություններ Կալաձեի և Սանիկիձեի խոսակցություններից: Դրանցում Կալաձեն զրուցում է «օրենքով գողերի» հետ կայանալիք հանդիպման մասին, իսկ Սանիկիձեն՝ Շևարդնաձեի ժամանակվա Անվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիայի հետ ռուսական բանտերից «օրենքով գողերին» ազատ արձակելու մասին:
Նյութերում ներկայացված են քրեական աշխարհի հետ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են համարում աջակցել «վրացական երազանք»-ին և քարոզել բնակչությանը աջակցել այդ կուսակցությանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)