ՔՊ-ական պատգամավորը հանցագործության մասին հաղորդո՞ւմ է տալիս
ՎերլուծականՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ ամբիոնից անչափ ուշագրավ հայտարարություն է արել. ըստ նրա` բյուջեն թալանում է ոչ թե մեկ անձից գնումները, այլ նախկինում կազմակերպված արհեստական տենդերները և ատկատների մեխանիզմները, որոնք գործել են:
Եթե ՀՀ-ում լիներ անկախ իրավապահ համակարգ, այս ելույթից հետո Թունյանը կհրավիրվեր հարցաքննության` որպես անչափ կարևոր տեղեկատվության կրող: Գուցե նրա տված տեղեկությունները ստուգվեին, դրանց իսկությունը հաստատվեր և նույնիսկ մի շարք նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցվեին: Սակայն, նման սցենարի դժվար թե ականատես լինենք:
Հետաքրքիր է նաև՝ իսկ ինքը` Թունյանն, իր այդ տեղեկություններով իրավապահների հետ կիսվե՞լ է, թե՞ նախընտրում է այդ մասին հայտարարել միայն ԱԺ ամբիոնից և այն էլ առանց անուններ և կոնկրետ փաստեր նշելու: Թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունների օրոք տեղի ունեցած բոլոր ապօրինությունները պետք է բացահայտվեն, մեղավորներն էլ պետք է պատժվեն, սակայն, կարծես թե, մի շարք գործող պաշտոնյաներ նախկիններին նախընտրում են մեղադրել ոչ թե հասցեական, այլ զուտ պոպուլիզմից ելնելով...