Քլինթոնը կոչ է անում ՄԱԿ-ին Սիրիայի հարցում դուրս գալ «կաթվածից»
ԱՐԽԻՎ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերսկսել Սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը։ Ըստ Քլինթոնի՝ Անվտանգության խորհուրդn այժմ «կաթվածահար է»։
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը կողմ են նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներին, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը սատարում են Սիրիայի կառավարությանը:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է անի ամեն հնարավոր բան, որ վերջ տա բռնություններին Սիրիայում, և կոչ է արել ԱԽ-ի բոլոր անդամներին «ևս մեկ անգամ փորձել ելք գտնել իրավիճակից»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, որոնցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք, մինչև հիմա չեն կարող մշակել միասնական դիրքորոշում Սիրիայի հակամարտության հարցում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին