Գերմանիայում եկեղեցիները հարկեր կհավաքեն
ԱՐԽԻՎ
Լայպցիգի դատարանը որոշում է ընդունել, ըստ որի՝ գերմանացի կաթոլիկները կարող են մնալ եկեղեցու անդամներ միայն այն դեպքում, եթե նրանք վճարեն հատուկ հարկեր եկեղեցուն։ Գերմանիայի բոլոր քաղաքացիները պաշտոնապես գրանցված են որպես կաթոլիկներ. բողոքականներն ու հրեաները պետք է վճարեն կրոնական հարկեր տարեկան աշխատավարձի 8-9 տոկոսի չափով։
Հարկերը մտցվել են 19-րդ դարում՝ որպես եկեղեցական ազգայնացման գույքի փոխհատուցում։ Չորեքշաբթի Լայպցիգի դաշնային դատարանը ուսումնասիրել է թոշակի անցած եկեղեցական իրավունքի պրոֆեսոր Խարտմուտ Ցապպայի հայցը, ով հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս վճարել եկեղեցական հարկ, բայց մտադիր է մնալ կաթոլիկ, շարունակել աղոթել և մասնակցություն ունենալ կրոնական ծեսերին։ Ֆրայբուրգի համալսարանի նախկին դասախոսը պնդում է, որ եկեղեցուն պատկանելիությունը որոշվում է մարդու հավատքով, ոչ թե ֆինանսական կապով։ Սակայն Լայպցիգի դատարանը չի ընդունել Խարտմուտ Ցապպայի փաստարկներն առ այն, որ եկեղեցուն պատկանելիությունը չի կարող լինել մասնակի։
Ինչպես Բեռլինից հաղորդում է BBC-ի լրագրողը, 2011 թվականին եկեղեցական հարկերը Գերմանիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցուն բերել են 5 միլիարդ եվրո եկամուտ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)