Կանեփ անձնական օգտագործման համար
ԱՐԽԻՎ
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20.30-ին, ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Ավտոկայան Բանավան թաղամասի տնակներից մեկից բերման են ենթարկել տնակի բնակիչ 1969 թ. ծնված Վալիկ Մ.-ին:
Զննությամբ տնակի բակից հայտնաբերվել և առգրավվել են կանեփի ցողուններ՝ 7.450 գ, և մետաղյա տարայով 116.7 գ կանեփի չորացված տերևներ:
Վալիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն և կանեփ խոտաբույս է, այն աճեցրել ու չորացրել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)