Ֆրանսիայում ավելի քան 3 միլիոն գործազուրկ կա
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայում գործազուրկների քանակը 1999 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է հոգեբանորեն կարևոր ցուցանիշը՝ երեք միլիոն մարդ. հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Աշխատանքի նախարարության տվյլաներին։
Միայն օգոստոսի վերջին աշխատանքի շուկայում գրանցվել է 3 միլիոն 11 հազար մարդ, ինչը պետության տնտեսապես ակտիվ բնակչության 10%-ն է կազմում։
«Միայն վերջին ամսվա ընթացքում աշխատանք փնտրողների շարքերը համալրվել են 23.9 հազար ֆրանսիացիներով». ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
«Դա շատ տխուր լուր է»,- ասել է աշխատանքի նախարար Միշել Սապենը։
Ընդ որում, նա սոցիալական ոլորտում տիրող իրավիճակի պատասխանատվությունը դնում է այն կառավարության վրա, որը աշխատում էր Նիկոլա Սարկոզիի օրոք։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)