Ոստիկանությունը ձերբակալել է բրազիլական Google-ի ղեկավարին
ԱՐԽԻՎ
Բրազիլական իշխանությունները սեպտեմբերի 26-ին ձերբակալել են Google ընկերության տեղական մասնաճյուղի ղեկավարին այն բանի համար, որ նա չի կատարել դատական կարգադրությունը՝ հեռացնել YouTube-ում տեղադրված տեսանյութերը, որոնք վարկաբեկում են բրազիլական քաղաքներից մեկի քաղաքապետի թեկնածուին։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը։
Նախընտրական կոմիտեն դատարանի միջոցով Google-ից պահանջել է 24 ժամով սահմանափակել մուտքը YouTube կամ միայն Կամպո Գրանդե քաղաքում կամ նահանգի ողջ տարածքում։ Սակայն ընկերությունը հրաժարվել է կատարել այդ պահանջը, որից հետո բրազիլական դատարանը բրազիլական Google-ի ղեկավարի ձերբակալման ծանուցագիր է ներկայացրել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)