Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը պետք է երկար սպասել. Կիրո Մանոյան
ԱՐԽԻՎ
Հունգարիայի իշխանություններն անհանգստանում են, քանի որ միջազգային հանրությունը և Հունգարիայի ընդդիմադիր ուժերը մեծ աղմուկ են բարձրացրել Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ։ Դրա մասին է փաստում վերջերս Հունգարիայի շահագրգռվածությունը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Դեռևս հայտնի չէ, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հունգարական կողմից կոնկրետ ինչ քայլերի է սպասում, բայց վերջինիս կարծիքով Հունգարիան պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը: Կիրո Մանոյանը չբացառեց նաև Արցախի բանակցային ֆորմատի փոփոխությունը:
«Ես ճիշտ եմ համարում Շվեյցարիայի միջնորդությունը մերժելու առաջարկը: Հայաստանն ինքնուրույն կարող է բանակցել, որևէ երկրի միջնորդության կարիք չեմ տեսնում»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը, Կիրո Մանոյանը նկատեց, որ դեռ երկար ժամանակ դրան կսպասենք, քանի որ Ալիևի նման նախագահի հետ խոսելու առանցքներ չկան:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)