Ասանժին տասը տարի են տվել
ԱՐԽԻՎ
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ևս տասը տարի կարող է մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը. գրում է Интерфакс-ը։ Կարծում ենք, որ Ասանժը ևս պատրաստ է, քանի որ նա որոշել էր ապաստան խնդրել՝ իմանալով հնարավոր հետևանքների մասին։ «Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր որոշումից»,-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Էկվադորի ԱԳՆ ղեկավար Ռիկարդո Պատինյոն։
Հիշեցնենք, որ Էկվադորի իշխանություններն այս տարվա օգոստոսին հայտարարել էին այն մասին, որ որոշել են Ասանժին քաղաքական ապաստան տրամադրել։ Այդ ժամանակից ի վեր՝ նա գտնվում է Էկվադորի դեսպանատան տարածքում՝ փորձելով խուսափել ձերբակալությունից և Շվեդիա արտահանձնումից։ Բրիտանական իշխանությունները հրաժարվում են Ասանժին դուրս թողնել երկրից՝ խոստանալով ձերբակալել նրան, եթե նա փորձի դուրս գալ երկրից։
Սպասվում է, որ Էկվադորի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի Նյու Յորքում կհանդիպի իր բրիտանացի գործընկերոջ հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվի Ասանժի հետագա ճակատագիրը, և Էկվադորի արտաքին գործերի նախարարը կպահանջի Լոնդոնից թույլ տալ Ասանժին հանգիստ լքել պետության սահմանները։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)