Ի՞նչ ճգնաժամային իրավիճակների է պատրաստվում Փաշինյանի կառավարությունը
ՎերլուծականՀաջորդ տարվա բյուջեով կառավարության աշխատակազմի ծախսերը նվազեցվել են մեկ քառորդով, սակայն 16 անգամ ավելացվել է վարչապետի պահուստային ֆոնդը։ Պետբյուջե-2022-ում նախատեսվել է ավելացնել պետական ծախսերը՝ 18,2 տոկոսով, այդ աճը, սակայն, խիստ անհամաչափ է բաշխվել տարբեր ոլորտների ու գերատեսչությունների միջև։
Համեմատության համար նշենք, որ պաշտպանությանն ուղղված ծախսերը ավելացել են 10 անգամ, սոցիալական ծախսերը՝ 15 անգամ, ԿԲ ծախսերը՝ 13 տոկոսով, բացի այդ էլ նվազելու են շրջակա միջավայրին և արտակարգ իրավիճակների ոլորտներին ուղղվող միջոցները։ Մի տեղ ֆինանսավորումը նվազեցնելը, այդ հանգամանքի վրա փիառվելը, այնուհետև մեկ այլ տեղ դրա տասնապատիկն ավելացնելը դարձել է այս կառավարության ձեռագիրը:
Այսինքն՝ կառավարության պահուստային ֆոնդը լցնելը շատ ավելի կարևոր էր, քան վերը նշված ոլորտների ֆինանսավորումը: Ավելին՝ սովորաբար պահուստային միջոցները կառավարությունները ծախսում են ընթացիկ քաղաքական և ճգնաժամային խնդիրները լուծելու համար։ Այդ ի՞ նչ քաղաքական ճգնաժամերի է պատրաստվում Փաշինյանի կառավարությունը, որոնք կարող են նման աստղաբաշխական ծախսեր պահանջել: