Neue Zürcher Zeitung. Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է անկախության հանրաքվե անցկացնելու օգտին
ԱՐԽԻՎ
Ինքնավար իսպանական շրջան հանդիսացող Կատալոնիան հինգշաբթի օրը կողմ է քվեարկել պետությունից անկախանալու մասին հանրաքվե անցկացնելու համար:
Քվեարկությունը պլանավորված է անցկացնել տարածքային ընտրություններից հետո՝ նոյեմբերի 25-ին: Մադրիդի կենտրոնական կառավարությունը, սակայն, հայտարարել է, որ նմանօրինակ քայլը կխոչընդոտվի պետության գերագույն դատարանի կողմից: Նման հանրաքվեն հակասում է երկրի սահմանադրությանը և կարգելվի պետության կողմից. հայտարարել է կառավարության խոսնակ Սորայան Սաենզ դե Սանտամարիան:
Կատալոնիայի ինքնավար շրջանի ղեկավար Արթուր Մասը դեռևս 2 տարի կարող է պաշտոնավարել, սական նա նույնպես կոչ է անում հանրաքվե անցկացնել: Անկախության հանրաքվեի հիմքում ֆինանսական ոլորտում շրջանի ունեցած լիազորությունների շուրջ վեճն է: Կատալոնիան հանդիսանում է ամենահարուստ շրջաններից մեկը Իսպանիայում, սակայն միաժամանակ մեծաքանակ պարտքեր ունի կուտակած:
Մադրիդի հյուսիս-արևելքում գտնվող բասկյան շրջանի անկախանալու ձգտումները Մադրիդի կողմից միշտ մերժվել են:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)