Le Monde. Պեկինը ՄԱԿ-ում Ճապոնիային մեղադրել է կղզիները գողանալու մեջ
ԱՐԽԻՎ
Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին հինգշաբթի մեղադրել է Ճապոնիային արևելաչինական ծովի կղզիները Չինաստանից գողանալու մեջ։
«Ճապոնիան գողացել է այդ կղզիները 1895 թվականին՝ չինաճապոնական պատերազմի ավարտին մոտ և ստիպել չինական կառավարությանը ստորագրել անօրինական պայմանագիր՝ նրան զիջելով այդ տարածքները»,-պնդել է նախարարը ՄԱԿ-ի ամբիոնից, ավելացնելով, որ այդ կղզիները «հնուց ի վեր չինական տարածքի անքակտելի մասն են հանդիսանում»։
«Կղզիների, այսպես կոչված, գնումը ճապոնական կառավարության նախաձեռնած միակողմանի այլ գործողությունների նման, չինական ինքնիշխանության կոպիտ խախտում է։ Մենք աշխուժորեն հորդորում ենք ճապոնական կողմին անհապաղ դադարեցնել ցանկացած գործողություն, որը խախտում է Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, ճշգրիտ գործողություններով ուղղել իր սխալները և վերադառնալ բանակցային կարգավորման ուղի»,-հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)