Ստեփան Սաֆարյանը կփոխարինի՞ Ռուբեն Հայրապետյանին
ԱՐԽԻՎ
Թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգության» թեկնածու է առաջադրվելու «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
«Այո՛, ես արդեն կարող եմ ավելի հաստատ ասել, որ առաջադրվելու եմ»։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց վերջինս։
Ավան համայնքը և Նոր Նորք համայնքի որոշ թաղամասեր ընդգրկող այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ողբերգական հետևանքներ ունեցած միջադեպից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, և այսօր ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է նրա պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը։
Թիվ 1 ընտրատարածքում 80-օրյա ժամկետում պետք է անցկացվեն պատգամավորի նոր ընտրություններ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)