Իսրայելցիները ստեղծել են մարդկանց տեղափոխելու ուսապարկ
ԱՐԽԻՎ
Իսրայելցի գիտնականները վիրավոր մարտիկներին փոխադրելու համար հատուկ ուսապարկ են հայտնագործել։
Այն թույլ է տալիս տեղափոխել վիրավորին, ընդ որում՝ փրկարարի ձեռքերը ազատ են մնում՝ շնորհիվ ամրագոտիների հատուկ համակարգի։ Տուժածին հարմար դիրքով տեղադրում են ուսապարկում, ինչը թույլ է տալիս մարդուն ազատ տեղաշարժվել։
Հայտնագործությունը մեծ կարևորություն ունի հատկապես զինվորականների համար, որոնք ոչ միայն կկարողանան փրկել վիրավոր ընկերներին, այլև պաշտպանվել հնարավորություն կունենան։
Բացի այդ` ուսապարկը օգտակար կարող է լինել նաև պրոֆեսիոնալ փրկարարների համար՝ չնայած ծանր վիրավորներին տեղափոխելու համար նախատեսված պատգարակներին դրանք փոխարինել չեն կարողանա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան