Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը 

Բաբկեն Թունյանի նախարարական ամբիցիաները. Քերոբյանի «ոտքի տակ փորո՞ւմ» են

Վերլուծական

Վերջին շաբաթների ընթացքում բավական բարձր է լսվում այն ՔՊ-ական պատգամավորների ձայնը, ովքեր ակնհայտորեն իրենց կոմֆորտ չեն զգում խորհրդարանում: Այդ պատգամավորներից մեկն էլ Բաբկեն Թունյանն է, ով վերջերս սկսել է անխնա քննադատել իր թիմակից՝ Վահան Քերոբյանի աշխատանքը և բերած նախագծերը: Ընդ որում, եթե մյուս ՔՊ-ականների միջև լարվածությունը և հակամարտությունն ունի տարիների պատմություն, ապա ինչ վերաբերվում է Թունյանին՝ նա մինչև վերջին շրջանը հոժարակամ դակում և հաստատում էր Վահան Քերոբյանի բերած բոլոր նախագծերը՝ զերծ մնալով դրանց քննադատությունից: Հետաքրքիր է, թե ինչու է այդքան կտրուկ փոխվել Թունյանի կարծիքը Վահան Քերոբյանի կատարած աշխատանքի վերաբերյալ:

ԴԻցուք՝ եթե Քերոբյանը իր նախագծով առաջարկում է երկարաձգել թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները և բերում է ինչ-ինչ հաշվարկներ, որ այդ դեպքում ներքին արտադրողի համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծվեն՝ Թունյանը հրապարակայնորեն քննադատում է այս որոշումը և կասկածի տակ դնում դրա տնտեսական արդյունքները:

Հաջորդ դրվագը՝  էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր ցեմենտի տուրքը նախկինում գործող 14 000 դրամից հասցնել 25 000–ի, իսկ ցեմենտի հումքինը՝ կլինկերինը, որն առ այսօր անվճար էր, սահմանել 9 000 դրամ` 1 տոննայի դիմաց: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, որի նախագահի տեղակալը հենց Թունյանն է, կառավարության առաջարկը չեն ընդունել` մտավախությամբ, որ դա կարող է վնասել տեղական արտադրողներին։

Իր վերջին գրառումներից մեկում Քերոբյանը նշել էր, որ Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի: Թունյանը իր հերթին հարցազրույցներից մեկում կասկածի տակ էր առել նախարարի այս պնդումը: ««Վերածվել է շինհրապարակի» ձեւակերպման մեջ ես չեմ ուզում խորանալ, բայց ակնհայտորեն անցած տարվա համեմատ մենք ունենք տնտեսական ցուցանիշների բարելավում»-ասել էր Թունյանը: Ինչ վերաբերում է ներդրումների հոսքին՝ Թունյանն ասաց, որ ներդրումների վիճակագրություն չի հրապարակվել ու չի կարող ասել, թե ինչպես են տվյալները փոխվել: Մինչդեռ Քերոբյանը հայտարարում էր, որ ներդրումները հորդում են:

Ըստ էության, Բաբկեն Թունյանը մի քանի անգամ հրապարակայնորեն կասկածի տակ է դրել իր թիմակցի հայտարարությունները, բերած նախագծերի արդյունավետությունը: Տպավորություն է ստեղծվում, որ պատգամավորն աչք ունի էկոնոմիկայի նախարարի աթոռի վրա և ամեն գնով փորձում է այդ «բարձունքից» հեռացնել Վահան Քերոբյանին: Հեղափոխությունից հետո մամուլը հաճախ էր գրում, որ Թունյանը նախարարական ամբիացիաներ ունի, սակայն, մինչ օրս դրանք բավարարել չի ստացվում...:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Ամենադիտված