«Ժողովուրդ». ՀՀ ոստիկանապետ. Թույլ հանցակազմ է
ԱՐԽԻՎ
Ոոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին լուրջ պատիժ չի սպառնում:
«Նախկին մարզպետի հետ կապված եղել է դեպք Արտաբույնք գյուղում: Իսկապես մարզպետի տղան մտել է բարձր աղմուկով, հետո հայրն է գնացել այնտեղ: Ոստիկանը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս, ոստիկանին հրմշտելով' մտել է, ու արդյունքում այդպիսի մեծ բան չէ, որ ասենք, թե խփել է, ծեծել է: Բայց քաշքշուկ եղել է: Ես առանձնապես բան չեմ տեսնում: Սակայն մենք պարտավոր էինք նյութերը ստեղծել: Մենք խուսափեցինք շահարկումներից, որ պիտի հնչեին, թե մի կողմից ոստիկան է, մյուս կողմից' նախկին պաշտոնական անձ, հետո էլի ասելու էին ԲՀԿ-Գասպարյան և այլն, և այլն, դրա համար ուղարկեցինք ՀՔԾ»,- ասաց ոստիկանապետը: Նաև նշեց, որ մամուլից է իմացել, որ ՀՔԾ-ն նյութերը վերադարձրել է. «Կարծում եմ' իրենք էլ ընկալել են, թե ինչն է խնդիրը: Թույլ հանցակազմ է»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)