Չինաստանում զգուշացնում են կուսակցական կարգապահության մասին
ԱՐԽԻՎ
Ամեն ոք, ով խախտում է կարգապահությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությունում (CPC), պետք է խստորեն պատժվի՝ անկախ զբաղեցրած պաշտոնից. նշվում է Xinhua չինական պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Հայտարարությունը հրապարակվեց, երբ չինական մամուլը հայտարարեց վարկաբեկված քաղաքական գործիչ Բո Սիլայի՝ Կոմունիստական կուսակցությունից հանելու մասին: Ըստ գործակալության՝ նախկին կուսակցականի դեմ կառաջադրվեն մեղադրանքներ կոռուպցիայի և լիազորություննրի չարաշահման համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին դատարանը Չունցին քաղաքի նախկին ղեկավար, Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախկին անդամ Բո Սիլայի կնոջը՝ Գու Կայլային մահվան էր դատապարտել երկու տարվա հետաձգմամբ: Կինը մեղավոր է ճանաչվել բրիտանացի գործարարի սպանության գործով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)