Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին «Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոց Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը 

Նիկոլ Փաշինյանը «ժառանգել» է Սերժ Սարգսյանի գաղտնապահությունը

Վերլուծական
Իրեն ժողովրդի վարչապետ հռչակած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր գալիս` խոստանալով այդ ժողովրդի հետ լինել բաց և թափանցիկ։ Եվ դա 2018-ին տրամաբանական էր թվում, քանի որ նույն Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում բազմիցս էր քննադատել Սերժ Սարգսյանին` կարևոր, սակայն անցանկալի տեղեկությունները հանրությունից թաքցնելու մեջ։ Սակայն, ուշագրավ է, որ այդ նույն տեղեկությունները, որոնք Փաշինյանը Սարգսյանից պահանջում էր հրապարակել, այսօր պահվում են յոթ կողպեքի հետևում և համարվում են պետական գաղտնիք։
 
Դիցուք` Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հասու չէ տեղեկատվությունն այն մասին, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան վերանորգման համար: Այս նույն տեղեկությունը ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր բացահայտել Սերժ Սարգսյանից և մեղադրում էր վերջինիս Գնումների մասին օրենքում նպատակաուղղված փոփոխություն անելու և հանրությունից ծախսված գումարները թաքցնելու մեջ։
 
Ընդդիմադիր Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր բացահայտել, թե կարկառուն օլիգարխներից ով և որքան գումար է մուծվում ՀՀԿ-ին և ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ Կարկառուն օլիգարխները հեղափոխությունից հետո շատ արագ դարձան Փաշինյանի սրտի օլիգարխներ, սակայն, այդ ինֆորմացիան ՔՊ-ի մասով նույնպես մնաց փակ և հասարակության համար անհասանելի։
 
Փաշինյանը երրորդ նախագահից պահանջում էր հրապարակել ապրիլյան պատերազմի օրերին զոհվածների իրական թիվը։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը և թիմը պետական գաղտնիք հռչակեցին ոչ միայն զոհվածների, այլ նաև գերեվարվածների թիվը։
 
Պատգամավոր Փաշինյանին հանգիստ չէին տալիս նաև այն գումարները, որոնք Սերժ Սարգսյանը ծախսում էր գործուղումների վրա։ 2018-ից հետո այդ տեղեկատվությունը հպարտ քաղաքացիներին հասանելի չէ, դրա տրամադրումը մերժվում է` հղում անելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետին: Օրենքի այս կետի համաձայն՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:
 
Պատգամավոր Փաշինյանը գտնում էր, որ Սերժ Սարգսյանը թաքցնում է իր եկամուտները, քանի որ վերջինիս հայտարարագիրը զբաղեցրած պաշտոնի համեմատ անչափ համեստ էր։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանրությունից թաքցնում է իր իրական եկամուտները, քանի որ վարչապետի պաշտոնում չի հայտարարագրել ոչ շարժական, ոչ էլ անշարժ որևէ գույք։
 
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր բաց և թափանցիկ դարձնել մեկ անձից գնումների ընթացակարգը, որպեսզի իշխանությանը մոտ կանգնած գործարարները առիթից չօգտվեն և մեկ անձից գնումների տենդերների մշտական հաղթողներ չհռչակվեն։ 2018-ից հետո մեկ անձից կատարված գնումների բացարձակ ռեկորդ էր սահմանվել, իսկ Փաշինյանն էլ ավելի հեռուն է գնացել` փակելով պետական գնումների վերաբերյալ ողջ ինֆորմացիան հպարտ քաղաքացիներից։
 
Ընդդիմադիր Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր ժողովրդին ներկայացնել արցախյան հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները և ժողովրդի թիկունքում քայլեր չանել։ Գալով իշխանության` Փաշինյանը խոստացավ որոշում կայացնելուց առաջ ժողովրդին հավաքել հրապարակում և նրանից քայլեր կատարելու մանդատ ստանալ, սակայն, արդյունքում ժողովուրդը ստացավ «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ» սկզբունքը և իր թիկունքում կնքված կապիտուլյացիա։
 
Ինչպես տեսնում ենք՝  ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բաց և թափանցիկ աշխատելու ջատագով էր և նույնն էլ պահանջում էր երրորդ նախագահից, սակայն, վարչապետ Փաշինյանը գաղտնապահությամբ արդեն իսկ գերազանցել է Սերժ Սարգսյանին...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել
Ամենադիտված