The Guardian. Թերթիկները թափվում են Վարդերի հեղափոխությունից
ԱՐԽԻՎ
The Guardian պարբերականը իր «Թերթիկները թափվում են Վարդերի հեղափոխությունից» խմբագրական հոդվածում անդրադարձել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններին։ Պարբերականը ուշադրություն է դարձնում Վրաստանում ավտորիտարիզմի խորացման վրա, ինչը կաշառակերության և հանցագործությունների դեմ պայքարում հաջողությունների գրավականն է։ 2003 թվականից Վրաստանում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն չի եղել և երկուշաբթի օրվա ընտրություններին իշխող կուսակցությունը մտադիր է պահպանել տիրող իրավիճակը։ Ընտրողների ցուցակները կեղծվում են, ընդդիմության ակտիվիստներին և իրավապաշտպաններին ձերբակալում և վախեցնում են։
Ընդդիմադիր հեռուստաալիքների աշխատանքի համար խոչընդոտներ են ստեղծվում։ Կաշառակերության դեմ պայքարով հայտնի Transparency International կազմակերպության՝ շաբաթ հրապարակված զեկույցում երկու կողմերը մեղադրվում են այն բանում, որ նրանք առաջ են քաշում սոցիալական խնդիրների, մասնավորապես՝ աղքատության և գործազրկության կարգավորմանն ուղղված պարզեցված մեթոդներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)