Հաիթիի մայրաքաղաքի բնակիչները իշխանությունների դեմ բողոքի ցույց են անցկացրել
ԱՐԽԻՎ
Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում կիրակի երեկոյան մի քանի հազար մարդ դուրս էր եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ նախագահ Միշել Մարտեյիի և նրա կառավարության քաղաքականության. գրում է Радио Свобода-ն։
Ցույցի մասնակիցները՝ հիմնականում Հաիթիի նախկին նախագահ Ժան Բերտրան Արիստիդի կողմնակիցները, հավաքվելով ներկայիս նախագահի նստավայրի առջև, բողոքում էին կառավարության կողմից սոցիալական երաշխիքների և աջակցության բացակայության դեմ։
Հաիթին համարվում է արևմտյան կիսագնդի ամենաաղքատ պետությունը; 2010 թվականի աղետալի երկրաշարժից հետո բնակչության ճնշող մեծամասնությունը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)