Ոստիկանությունը բնապահպանների կողմից լուրջ փաստարկ չի լսել
ԱՐԽԻՎ
Սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված որսագողության դեպքի հետ կապված ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ հանցագործությունը բացահայտված է և որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:
Այս առթիվ մի խումբ բնապահպաններ եղել են Գառնի գյուղում, զրուցել Նորիկ Սարգսյանի և իր ընտանիքի անդամների հետ։ Բնապահպանները եկել են այն եզրակացության, որ այդ մարդը բացարձակ կապ չունի որսագողության հետ։
Lurer.com-ը զրուցեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով ասաց, որ առհասարակ նախաքննական մարմինն է ապացույցներ ձեռք բերում, դրանց հիման վրա հաստատում, կամ հերքում մեղադրանքը, իսկ hասարակական կազմակերպության այդ հայտարությունները սիրողական մակարդակով են արված։
«Ես չեմ լսել որևէ լուրջ փաստարկ։ Մենք այն վարկածին ենք, ինչ պաշտոնապես հայտարարվել է. ընթանում է քննություն, բոլոր մանրամասները կհստակեցվեն և կպարզվեն»- նշեց վերջինս։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)