Իտալիայում պաղպաղակի թանգարան է բացվել
ԱՐԽԻՎ
Պաղպաղակի առաջին թանգարանը Իտալիայում բացվել է Carpigiani գործարանի մոտ, Անցոլա դելլ Էմիլիայում. գրում է Корреспондент.net-ը։
Այնտեղ ի ցույց է դրվում իտալական ամենահայտնի սննդամթերքի պատմությունը, օրինակ այն, թե ինչպես է Եկատերինա Մեդիչիի ամենամտերիմ խորհրդական ալքիմիկոս կոզիմո Ռուջիերին հայտնագործել պաղպաղակը, որը ներկայացվել է ֆրանսիական արքունիքում։
Պաղպաղակը առավել մեծ ժողովրդականություն է սկսել վայելել 19-րդ և 20-րդ դարերում, երբ ի հայտ եկան այս աղանդերը արտադրող առաջին ընկերությունները։
1903 թվականին Վիտորիո Մարկոնին արտոնագրեց պաղպաղակի համար նախատեսված վաֆլե եղջյուրիկների արդյունաբերությունը, ինչից հետո պաղպաղակը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան