Հայ դասական ռոմանսի հիմնադիրն այսօր կդառնար 77 տարեկան
ԱՐԽԻՎ
Այսօր հայ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը կդառնար 77 տարեկան։
Նա համարվում է հայ դասական ռոմանսի հիմնադիրը։ Մելիքյանը ծնվել է Թիֆլիսում։ 1906թ. ընդունվել է Մոսկովյան ժողովրդական կոնսերվատորիան։
Լինելով նաև խմբավար և մանկավարժ՝ Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունների մեջ գերակշռում են երգն ու ռոմանսը։ Նրա «ձեռագրին» բնորոշ է բանաստեղծական խոսքի և երաժշտական հնչերանգի յուրօրինակ համադրումը։
Դաշնամուրային նվագակցության դերի նորովի մեկնաբանումը հիմք դրեց հայկական ռոմանսի ձևավորմանը։
Կոմպոզիտորի նորարարությունները նպաստել են ազգային երաժշտության մեջ հնչունային վառ ու գունեղ երանգապնակի ստեղծմանը։
Հանրահայտ են նրա վաղ շրջանի «Վարդը» և «Աշուն» երգերը, «Ուռենի» զուգերգը, «Անջատում» ռոմանսը:
Ռոմանոս Մելիքյանի անունով կոչվել են երաժշտական ուսումնարան Երևանում, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)