Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը Հակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը 

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք կառաջադրվի՝ սուտ մատնության հոդվածով

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական գործունեությունը կառուցված էր գործող իշխանություններին այս կամ այն հանցանքի մեջ մեղադրելու, բացահայտումներ անելու վրա: Վարչապետ Փաշինյանի վարքագիծը այս առումով քիչ փոփոխությունների է ենթարկվել: Վերջին երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հրապարակային մեղադրանքներով, որոնց թիրախում ինչպես նախկին, այնպես էլ հեղափոխական իշխանությունների հետ որոշ ժամանակ աշխատած պաշտոնյաները: Փաշինյանի հայտարարություններից հետո մի շարք քրեական գործեր հարուցվեցին, որոնք, սակայն, վերջին շրջանում մեկը մյուսի հետևից քանդվում են և կարճվում:

Դիցուք՝    Նիկոլ Փաշինյանը,  դիմելով հանրությանը, առաջարկում էր նայել 1995թ.-ի վարչապետ Տիգրան Սարգսյանի լուսանկարները. «Էդ լուսանկարներում խեղճը էնենց ա, ոնց որ մի տարի հաց կերած չլինի, ոնց որ կոնցլագերի գերի լինի: Հիմա էս մարդու բանկային հաշիվների վրա 1 մլն դոլար քեշ փող կա»: Բացի այն, որ Փաշինյանը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ, նա նաև բազմիցս հայտարարել էր, որ Սարգսյանը օֆշորներում է թաքցնում բյուջեից գողացված գումարները: ԱԱԾ-ն ուսումնասիրություն էր սկսել, հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք էր առաջրադվել նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Եվ ահա օրեր առաջ, երկու տարի գործը քննելուց հետո այս քրեական գործը կարճվել է:

Հեղափոխությունից առաջ և հետո Փաշինյանը հայտարարում էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատանը պարտվել է ՀՀ բյուջեի մի մասը:  Այս մեղադրանքը անգամ քննության չառնվեց, փոխարենը Սերժ Սարգսյանին մեղադրեցին բյուջեից ընդամենը 489.160.310 դրամի յուրացում կատարելու մեջ, այն էլ՝ ոչ խաղատներում տվյալ գումարը պարտվելու միջոցով:

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: Հեղափոխությունից հետո այս մեղադրանքը հերքվեց անմիջապես ՃՈ կողմից, իսկ բիզնեսներին փայ մտնելու մասին որևէ տեղեկություն այդպես էլ չհաստատվեց, չնայած, ըստ պատկան մարմինների, այս հարցով քննություն տարվել է:

Սերժ Սարգսյանի մյուս եղբորը՝ Լևոն Սարգսյանին Փաշինյանը ուղիղ եթերներից մեկի ընթացքում անուղղակիորեն մեղադրել էր Սանիթեկ ընկերության միջոcով ՀՀ իշխանությունների աշխատանքը սաբոտաժի ենթարկելու մեջ: Հիշեցնենք՝ ՊԵԿ֊ը քրեական գործ է հարուցել «Սանիթեք»-ի դեմ հարկերը վճարելուց խուսափելու համար: Իսկ Փաշինյանը հայտարարել էր հետևյալը: «Էդ ամեն ինչի հետ կապված, ընկերության, իրա կապերի, իրա մատակարարների հետ կապված ուրիշ ինֆորմացիաներ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես էսօր հարկ էլ չեմ համարում: Եթե մի հատ մտածենք, ասենք, ենթադրենք Լիբանան, Լիբանանի հետ ով ինչ կապ ունի, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որ չգիտեմ ինչ ա․․․ եղբայրը կապ ունի: Չասենք ում մասին ա խոսքը, չնայած բոլորս հասկանում ենք ում մասին ա խոսքը: Պետք ա հաշվի առնել, որ սենց նյուանս էլ կա»: 

Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան:  2019-ին ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հովիկ Աբրահամյանը որպես մեղադրյալ ներագրավվեց, ՀՔԾ-ն բացահայտել էր Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր: 

Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է վարչապետի մահափորձը նախապատրաստելու համար մեղադրվող չորս ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումը։ Մեկ տարի տևած նախաքննության ընթացքում իրավապահները  ձեռք չեն բերել բավարար ապացույցներ՝ հիմնավորելու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, հանրապետական Վահրամ Բաղդասարյանին, դաշնակցական Աշոտ Ավագյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ներկայացված մեղադրանքը։ Մինչդեռ քրեական գործը հարուցվել էր հենց Փաշինյանի կողմից ընդդիմադիրներին՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրելու ֆոնին:

Նիկոլ Փաշինյանը մեղադրանք էր հնչեցրել նաև քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի հասցեին: Փաշինյանը Վերմիշյանի մասին, մասնավորապես, ասել էր․ «Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ»: Վերմիշյանի դեմ հարուցված քրեական գործը, ըստ մամուլի հրապարակումների,  դեռևս դատարան չի մտել և մեծ է հավանականությունը որ մոտ ժամանակներս այն նույնպես կկարճվի:

Վարչապետ Փաշինյանը բազմիցս հրապարակավ մեղադրանք է հնչեցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, Փաշինյանը մի քանի անգամ Քոչարյանին մեղադրել է բանակից գողացած փողեր ունենալու, ինչպես նաև Մարտի 1-ը կազմակերպելու մեջ: Մարտի 1-ի գործը ինչպես գիտենք փլուզվեց, իսկ բանակից գողացած փողերի մասին տեղեկությունը ՀՔԾ-ում ուսումնասիրելուց հետո որոշվել է քրեական գործ չհարուցել:

Մեկ տարի առաջ Փաշինյանին դատի է տվել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հիշեցնենք,՝ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքներվ, և դրա վկայությունը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակին հաջորդած տեղեկատվությունն է, հարուցված քրեական գործը՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։ Իրավապահ կառույցները թեև հարուցեցին քրեական գործ. սակայն, ինչպես նշում էր Թովմասյանի փաստաբանը՝  «Հրայր Թովմասյանի քրեական գործ» գոյություն չունի, Փաշինյանի մեղադրանքից երկու տարի անց գործը դեռևս չի հասել դատարան:

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցրած մեղադրանքները, հանցագործության մասին հաղորդումները քննություն իրականացնելուց հետո կամ փուչիկի պես պայթում են, կամ էլ՝ անգամ քննության չեն առնվում, ինչը նույնպես խոսուն հանգամանք է: Վերը նշված օրինակները քրեական օրենսգրքի սուտ մատնության հոդվածի դասական դրսևորումներ են, և մնում է միայն հռետորական հարց հնչեցնել, իսկ ե՞րբ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք կառաջադրվի սուտ մատնություն կատարելու հոդվածով...:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքումԸնթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումըՀայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանըՊուտինին նվիրվածությունը նրան դատարանի առաջ է կանգնեցրել․ նախկին մոդելին Լեհաստանում 5 տարվա ազատազրկում է սպառնում13-ամյա աղջիկը կարող է ժառանգել Հյուսիսային Կորեայի միջուկային տերությունը․ Կիմ Չեն Ընը դստերը պատրաստո՞ւմ է իշխանության փոխանցմանըԱզատությունից զրկված անձանց կյանքի պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԱշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրելԵրևանում քննարկվել են Հայաստան–ԵՄ տնտեսական համագործակցության և արտահանման խթանման հարցերըԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքներըԻտալիայի շուրջ 100 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ է ստացել․ աշակերտներին տարհանել են85 տարեկանում մահացել է «Մայք Համմեր» սերիալի աստղ Սթեյսի Քիչը
Ամենադիտված