«ԲՄՎ»-ն հարվածել է բենզալցակայանին
ԱՐԽԻՎ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 42 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, առկա է հրդեհի բռնկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն պասսատ» մակնիշի 33 TR 831 և «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՏ 080 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Արտակ և Սամվել» բենզալցակայանին. ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» ավտոմեքենայի վարորդ՝ 1960 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)