Ալեն Դելոնը կժամանի Երևան
ԱՐԽԻՎ
Աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը Հայաստան կգա «Շնորհավոր Նոր տարի, մայրիկնե՛ր» ֆիլմի առիթով, որի պրիմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին։
Ֆիլմի դերասանական անձնակազմի մեջ են մտնում այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են՝ Պավել Վոլյա, Իրինա Ռոզանովա, Գարիկ Խառլամով, Կոնստանտին Կրյուկով եւ այլք: Այս մասին գրում է news.am-ը։
«Մոտ մեկ տարի ենք կորցրել, որ ապահովենք նրա ներկայությունը ֆիլմում, նա տարիներ առաջ հայտարարեց, որ այլևս ոչ մի ֆիլմում չի ներկայանալու: Մեզ մոտ ստացվեց, պայմանավորվեցինք եւ դերասանը սիրով համաձայնեց նկարահանվել մեր ֆիլմում»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Հանդիսատեսը ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 27-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է 6 մլն ԱՄՆ դոլար։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)