Չինական նավերը նորից մոտեցել են վիճելի կղզիներին
ԱՐԽԻՎ
Չորս չինական պարեկային նավեր երեքշաբթի օրը մոտեցել են Պեկինի և Տոկիոյի միջև տարածքային հակամարտության պատճառ դարձած Սենկակու կղզիներին: Ճապոնական ափամերձ պահակախումբը կոչ է արել չինական նավերին լքել տարածքային ջրերը, որոնք Ճապոնիան համարում է իրենը. նշում է Интерфакс-ը:
Սեպտեմբերին գրանցվել են նաև այլ դեպքեր, երբ չինական պարեկային նավերը մոտեցել են վիճելի կղզիներին: Հարաբերությունները Չինաստանի և Ճապոնիայի միջև սրվել են այն բանից հետո, երբ Ճապոնիան մասնավոր սեփականատերերից գնել էր այդ 5 կղզիներից 3-ը:
Սենկակուն արշիպելագ է Արևելաչինական ծովում՝ Թայվանից 170 կմ հյուսիս-արևելք:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)