Ռուսաստանը մտահոգություն է հայտնում թուրք-սիրիական սահմանում լարվածության առնչությամբ
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Սիրիայի և Թուրքիայի սահմանին շարունակվող լարվածության առնչությամբ և կոչ արել երկու պետություններին զսպվածություն հանդես բերել. հայտնում է Радио Свобода-ն։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է, որ կա սահմանին կանխամտածված սադրանքների վտանգ
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գտնվում է Նյու Յորքում, ուր անցնում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը, հանդիպել է Թուրքիայի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Քննարկվել է, մասնավորապես, երկու պետությունների մերձսահմանային շրջաններում տիրող իրադրությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)