Հովիկ Աբրահամյանը ներողություն կխնդրի Վարդան Օսկանյանից
ԱՐԽԻՎ
«Ինչո՞ւ եք բոլորդ մտածում, որ անպայման ավարտը շատ վատ է լինելու, ինչի՞ պետք է կալանավորվի կամ ձերբակալվի»: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք հենվում ենք իրականության վրա: Հիմա կա գործ և գլխավոր դատախազությունը ներկայացրել է խախտումներ, յուրացումներ: Գործի ընթացքը կավարտվի, կտեսնենք»,-նշեց ԱԺ նախագահը:
Աբրահամյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն որոշում չի կայացրել քվեարկելու կողմ կամ դեմ, «պատգամավորներին ազատ են թողել»:
Հարցին, եթե Վարդան Օսկանյանի անմեղությունն ապացուցվի, Հանրապետական կուսակցությունը Օսկանյանից ներողություն կխնդրի՞, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չգիտեմ Հանրապետական կուսակցությունը կխնդրի, թե` ոչ, բայց ես կխնդրեմ»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)