Սիրիայի հետ սահմանին թուրքական զինվորականները քուրդ ակտիվիստի են սպանել
ԱՐԽԻՎ
Թուրք-սիրիական սահմանին այսօր թուրքական զինվորականների կողմից սպանվել է քրդական ռազմականացված խմբավորման անդամներից մեկը, ևս երեքը վիրավոր են. հայտնում է Радио Свобода-ն։
Այս մասին հայտնել են Լոնդոնում տեղակայված սիրիական իրավապաշտպանները, որոնց տվյալներով Հասեկե շրջանում կրակոցները իրականացվել են խմբերից մեկի ակտիվիստների նկատմամբ, որոնց Անկարան կասկածում է քուրդ ռազմիկների հետ կապերի մեջ։ Թուրքական իշխանությունները Դամասկոսին մեղադրում են ծայրահեղականների հետ համագործակցության մեջ, որոնք ապաստան են գտել Սիրիայի հյուսիս-արևելքում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)