Հայը բեմադրել է սեփական առևանգումը փրկագին ստանալու նպատակով
ԱՐԽԻՎ
Գրոզնիում ձերբակալվել է Հայաստանի բնակիչը, որը բեմադրել է իր առևանգումը՝ իր գործընկերոջից 100 մլն ռուբլի փրկագին ստանալու նպատակով. Интерфакс-ին հայտնել են հյուսիսկովկասյան դաշնային շրջանի իրավապաշտպան մարմինները։
«Սեպտեմբերի վերջին Չեչնիայում անհայտների խմբի կողմից առևանգվել են Հայաստանի և Գերմանիայի երկու քաղաքացի, որոնք գործընկերներ են համարվում»։
Արդյունքում չարագործներն ազատ են արձակել Գերմանիայի քաղաքացուն՝ պահանջելով մինչև հոկտեմբերի 2-ը վճարել 100 մլն ռուբլի՝ նրա գործընկերոջն ազատ արձակելու համար։
«Եթեքշաբթի հատուկ գործողության արդյունքում Հայաստանի քաղաքացին ևս ազատ է արձակվել։ Հարցաքննության ժամանակ նա ցուցմունք է տվել այն մասին, որ բեմադրել է իր իսկ առևանգումը՝ փրկագին ստանալու նպատակով»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)