«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել «Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ» ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ» Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում 

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումի» մեջ

Վերլուծական
2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր  ասուլիսի ժամանակ ներկայացրեց` որն է իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը։ Փաշինյանն անդրադարձավ այս թեմային` պատասխանելով հարցին, թե շատերն ասում են, որ Սարգսյանի համար կարած «կոստյումը» նաև Փաշինյանին է սազում։ Ըստ Փաշինյանի` իր և Սարգսյանի միջև եղած տարբերությունը մեծ է և ցանկացողները կարող են պարզ համեմատականներ անցկացնել։ Դե ինչ` անցկացնենք։
 
2015 թվականին Սերժ Սարգսյանի կողմից կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնց համաձայն նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվեց վարչապետին՝ էլ ավելի մեծ լիազորություններով։ Փաշինյանն այս քալը որպես ընդդիմադիր քննադատության արժանացրեց։ Սակայն որպես վարչապետ՝ Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև, ժամանակ առ ժամանակ, հրապարակային գործունեությամբ ստանձնում է ներկայիս Սահմանադրությամբ հիմնականում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։ Բացի այդ, արդեն Փաշինյանի կառավարման շրջանում իրավապահ («ուժային») մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության տակ, իսկ նախկինում՝ կառավարությանն առընթեր մարմինների էին` գոնե ֆորմալ առումով։
 
Օրեր առաջ Փաշինյանը հայտնեց, որ իշխանությունները որոշում են կայացրել փոխել ԶՈւ կառավարման մոդելը։ Ըստ այդմ, ենթադրվում է ՀՀ վարչապետին վերապահել զինված ուժերի կառուցվածքի և թվաքանակի, ՀՀ պաշտպանության նախարարության՝ որպես պետական մարմնի, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ որպես ենթակա պետական մարմնի, կանոնադրությունների հաստատման լիազորությունը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այս խնդրի իրականացումը դրված էր Գլխավոր շտաբի պետի վրա։
 
Թե ինչպես Նիկոլ Փաշինյանը գրավեց գործադիր իշխանությունը և դարձավ Երկրի վարչապետ` բոլորին է հայտնի: Պարզապես հիշեցնենք, որ սկզբում, այսինքն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, դա կոալիցիոն կառավարություն էր: Բայց կառավարության հենց առաջին նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխությունների հարցը և վարչապետի կարծիքին հակադրվեցին կոալիցիոն ուժերից երկուսի ներկայացուցչները, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում, այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների և ես ուզում եմ շատ հստակ լինի մեր բոլորիս տեսակետը և ես ձեր տեսակետը հասկացա, դուք էլ հույս ունեմ իմ տեսակետը հասկացաք, չենք կարող կիսադիրքորոշումներով առաջ շարժել, կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ»։ Դրանից հետո կառավարության կիսափակ նիստերը, լավագույն դեպքում Գենադի Խազանովի «Одобрям»-ն են հիշեցնում։ Եթե համեմատականներ անցկացնենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացվող կառավարության նիստերի հետ, ապա այնտեղ անշուշտ մտքերի պլյուրալիզմն ավելի էր ողջունվում, կառավարության օրակարգի կետերի առյուծի բաժինն էլ հրապարակային էր, ոչ թե փակ` ինչպես այժմ։
 
Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններին ընդառաջ փոփոխությունների ենթարկեց գործող ընտրական օրենսգիրքը: Սակայն, նայելով թե հատկապես ինչ փոփոխություններ են դրանք՝ պարզ է դառնում, թե ինչի համար են վերը նշված փոփոխություններն արվում: Օրինակ՝ Փաշինյանը ցանկանում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը և անցնել համամասնականի: Հասկանալի է, որ սա արվում է այն պարզ պատճառով, որ Փաշինյանի թիմում չկան այնպիսի դեմքեր, որոնք կունենա բարձր ռեյտինգ և կկարողանան ձայն հավաքել, իսկ անել դա` երդվելով Փաշինյանի անունով, ինչպես երկու տարի առաջ էր, այլևս չի ստացվի: Սյունիքի ցանկացած գյուղապետ այսօր ավելի շատ ձայն կհավաքի ընտրություններին, քան Փաշինյանի մարզպետները: Այդ պատճառով էլ վարչապետը որոշել է գնալ նման փոփոխությունների՝ ոչ լավ օրից` ինչպես ասում են: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հակառակ փոփոխությունն էր տեղի ունեցել և համամասնական ընտրակարգը փոխվել էր ռեյտինգայինով: 
 
Ստացվում է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում հեղափոխական գործիքակազմի նկատմամբ՝ մազաչափ անգամ չի դիպչում այն ամենին, ինչն իրեն իշխանություն ու հարմարավետություն է ապահովում, սակայն հեղափոխականություն է դրսեւորում այն հարցերում, որոնք բավարարելու են լայն մասսաների ստորին բնազդային պահանջմունքները...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութըԻրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն» «Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել ՓաշինյանըԱլեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»ՔՊ-ի դերասան պատգամավորը 2 տարում 3 տուն է գնել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»Սրեր, ոսկե զարդեր և մարտական նժույգներ. Ֆրանսիայում V դարի գերմանական ցեղերի գերեզմանոց են հայտնաբերել (Լուսանկարներ) Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ)
Ամենադիտված